ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻ. ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ<br /> ՈՒՆԻ<br />


ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻ. ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ
ՈՒՆԻ

  • 01-04-2008 18:23:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի ընդլայնումը հակառուսական բնույթ ունի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Կավկազպրեսը», ասել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: «Հատուկ են մտահղացել ՆԱՏՕ-ի ընդլայնումը, որպեսզի Ռուսաստանից պոկեն 14 մաս եւ աստիճանաբար այդ մասերը մտցնեն ՆԱՏՕ: Մերձբալթիկան արդեն մտցրել են, հիմա Ուկրաինայի եւ Վրաստանի հերթն է, հետո Ադրբեջանի եւ այդպես շարունակ: Դա իրենց նպատակն է եղել, որպեսզի եւ իրենց զորքերը տեղաշարժեն Ռուսաստանին ավելի մոտ, եւ հնարավորություն չտան վերաինտեգրացում անցկացնելու: Բայց այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ ՆԱՏՕ մտած երկիրը կարող է նաեւ դուրս գալ նրանից, եւ դա առանձնապես նշանակություն չունի»,- ասել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play