ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 2,5<br /> ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ<br />


ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 2,5
ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ

  • 01-04-2008 18:21:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցած տարի Ռուսաստանում հանցագործների զոհ է դարձել 2,5 հազար երեխա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, հայտնել է ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի ԶԼՄ-ների հետ փոխգործակցության բաժնի ղեկավար Վլադիմիր Մարկինը: «Երեխաների դեմ հանցավոր ոտնձգությունների (սեռական բռնություններ, սպանություններ, մարմնական վնասվածք պատճառել) քանակը վերջին ժամանակներս մեծացել է: Միայն 2007 թվականին կատարվել է 161 հազար հանցագործություն, որոնց հետեւանքով 2500 երեխա զոհվել է»,- ասել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play