ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ<br />


ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

  • 01-04-2008 15:55:00   | Ֆինլանդիա  |  Միջազգային
ՀԵԼՍԻՆԿԻ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆիննական Ազգային կոալիցիոն կուսակցությունը որոշում է ընդունել Իլկկա Կաներվային ետ կանչել ԱԳՆ ղեկավարի պաշտոնից: Նոր նախարար է նշանակվել Եվրախորհրդարանի 40-ամյա անդամ, Ալեքսանդր Ստուբը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը: Ստուբը կստանձնի ոչ միայն Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, այլեւ ԵԱՀԿ գործող նախագահի պարտականությունները, որտեղ այդ երկիրը նախագահում է 2008 թվականի ընթացքում: Կաներվայի պաշտոնանկության պատճառները կուսակցության ղեկավարությունը կբացատրի հատուկ մամլո ասուլիսի ժամանակ: Ինչպես կանխավ հաղորդվել էր, Կաներվան հայտնվել էր ստրիպտիզի պարուհուն SMS-հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված սկանդալի կենտրոնում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play