ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 49<br /> ՄԱՐԴ<br />


ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 49
ՄԱՐԴ

  • 31-03-2008 19:05:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանում տարեսկզբից արմատական ազգայնամոլների հարձակումների զոհ է դարձել 49 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «2008 թվականի հունվարից մինչեւ մարտ ընկած ժամանակամիջոցում Ռուսաստանում ագրեսիվ այլատյացության հողի վրա 86 հարձակում է գրանցվել, որոնց արդյունքում կան 49 սպանված եւ առնվազն 80 տուժածներ»,- ասել է Մարդու իրավունքների Մոսկվայի գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Բրոդը: Ըստ նրա, 2008 թվականի առաջին ամիսներին սքինհեդների հարձակումների զոհ են դարձել առավել հաճախ ղրղզները (9 սպանված, 4 տուժած), տաջիկները (6 սպանված, 22 տուժած) եւ ուզբեկները (8 սպանված, 1 տուժած): Բրոդը նշել է, որ ռասիստական հարձակումների թվով 2008 թվականին առաջատարներ են Մոսկվան եւ Մոսկվայի մարզը (28 սպանված, առնվազն 57 տուժած) եւ Սանկտ Պետերբուրգը (8 սպանված, 6 տուժած): Բրոդը նշել է նաեւ, որ ըստ իրավապաշտպանների տեղեկությունների, Ռուսաստանում գործում են մոտ 70 հազար սքինհեդներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play