ՄԱՐԳԱՐԵՏ ԹԵՏՉԵՐԻ ՈՐԴՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 30 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ<br />


ՄԱՐԳԱՐԵՏ ԹԵՏՉԵՐԻ ՈՐԴՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 30 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

  • 28-03-2008 18:45:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի որդուն` Մարկ Թետչերին, սպառնում է 30-ամյա բանտարկություն` 2004 թվականին նավթով հարուստ Հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցելու համար: Ինչպես գրում է «Թելեգրաֆ» թերթը` վկայակոչելով Հասարակածային Գվինեայի գլխավոր դատախազ Խոսե Օլո Օբոնոյին, աֆրիկյան այդ երկրի իշխանությունները մտադիր են շարունակել Մարկ Թետչերին «հետապնդել»: Ներկայումս Թետչերը ապրում է Իսպանիայում: Գվինեայի իշխանությունները մտադիր են հասնել նրա էքստրադիցիային Հասարակածային Գվինեա: Մարկ Թետչերը ժխտում է իր մասնակցությունը Հասարակածային Գվինեայում 2004 թվականին հեղաշրջման փորձի կազմակերպմանն ու ֆինանսավորմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play