ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼ Է ՊՈԼԻՏԿՈՎՍԿԱՅԱՅԻՆ ՍՊԱՆՈՂԻ ԱՆՁԸ<br />


ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼ Է ՊՈԼԻՏԿՈՎՍԿԱՅԱՅԻՆ ՍՊԱՆՈՂԻ ԱՆՁԸ

  • 28-03-2008 17:07:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախաքննությունը պարզել եւ հետախուզում է լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի սպանության անմիջական կատարողին, հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վյաչեսլավ Սմիռնովը: Նշվում է նաեւ, որ քրեական գործի հետաքննությունը քանի որ առանձնահատուկ բարդություն է ներկայացնում, նրա քննության ժամկետը երկարացվել է մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 7-ը: «Նովայա գազետա»-ի մեկնաբան Աննա Պոլիտկովսկայան սպանվել էր 2006 թվականի հոկտեմբերի 7-ին Մոսկվայի իր տան մուտքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play