ԲՈԼԻՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է ԴԱՐՁԵԼ<br />


ԲՈԼԻՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է ԴԱՐՁԵԼ

  • 28-03-2008 17:06:00   | Բոլիվիա  |  Միջազգային
ԼԱՊԱՍ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ֆուտբոլ է խաղալու «Լիտորալ» ակումբի կազմում, հաղորդում է արգենտինական Clarin թերթը: Բոլիվիայի նախագահը դեմ է ծովի մակարդակից երեք հազար մետրից ավելի բարձրության վրա առանց ֆուտբոլիստների երկշաբաթյա ադապտացիայի պաշտոնական խաղերի անցկացման ՖԻՖԱ-ի արգելքին: Վերջերս Էվո Մորալեսը Բոլիվիայի մայրաքաղաքի Hernando Siles մարզադաշտում (ծովի մակերեւույթից 3600 մետր) խաղացել է Մարադոնայի թիմի դեմ: Հանդիպմանը, որին մասնակցել են հայտնի ֆուտբոլիստներ (օրինակ, «Լացիոյի» նախկին կիսապաշտպան Մաթիաս Ալմեյդան), նա գրավել է հակառակորդի դարպասը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play