ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է G8-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ<br />


ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է G8-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

  • 27-03-2008 16:43:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական-սենատոր Ջոն Մակքեյնը Ռուսաստանին անվանել է «ռեւանշիստական» եւ կոչ արել նրան հեռացնել «մեծ ութնյակից»,- հաղորդում է «Վզգլյադ» թերթը: Հայտարարելով «ռեւանշիստական Ռուսաստանի հարուցած վտանգներին դիմակայելու» անհրաժեշտության մասին` Ջոն Մակքեյնը հայտնել է, որ անհրաժեշտ է փոխել «ութնյակի» կազմը: «Մենք պետք է սկսենք նրանից, որպեսզի երաշխավորենք, որ «մեծ ութնյակը»` ութ բարձր ինդուստրալիզացված երկրների խումբը, կրկին կդառնա առաջատար շուկայական ժողովրդավարությունների ակումբ` նա պետք է ներառի Բրազիլիային եւ Հնդկաստանին, բայց պետք է հեռացնի Ռուսաստանին»,- հայտարարել է Մակքեյնը: ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն իր ելույթում կոչ է արել ի պատասխան Ռուսաստանի գործողությունների նաեւ ամրապնդել ՆԱՏՕ-ի համերաշխությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play