ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ<br /> ՍՈՉԻՈՒՄ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ
ՍՈՉԻՈՒՄ

  • 27-03-2008 14:46:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջորջ Բուշը ապրիլի 6-ին Սոչիում կանցկացնեն աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ՀՀՊ խնդիրները եւ իրադրությունը Իրանի շուրջ: Այսպիսով, երկու երկրների առաջնորդները սեւծովյան առողջարանային քաղաքում կհանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որը կկայանա ապրիլի 2-4-ը Բուխարեստում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ամերիկյան վարչակազմի ղեկավարն ասել է, որ առաջիկա բանակցությունները դիտարկում է որպես «երկու գումարած երկու» ձեւաչափով ՌԴ եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպման շարունակություն: Ռուսաստանի հետ հարաբերությունները, նրա համոզմամբ, «շատ կարեւոր են» Ամերիկայի համար: Բուշը նշել է նաեւ, որ լավ աշխատանքային հարաբերությունների հույս ունի ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play