ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ՕԾՎԵԼ Է ԱՍՊԵՏ<br />


ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ՕԾՎԵԼ Է ԱՍՊԵՏ

  • 27-03-2008 14:45:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին մարտի 26-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին օծել է Բանիի ուխտի Մեծ Խաչի ասպետ, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով «Ֆրանսպրես» գործակալությանը: Բանիի ուխտը Մեծ Բրիտանիայի առավել հին եւ պատվավոր ասպետական միաբանություններից մեկն է: Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի առաջին նախագահը չէ, որ Բանիի ուխտի անդամ է դառնում: Ավելի վաղ նույնպիսի պատվի է արժանացել Ֆրանսուա Միտերանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play