ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱՑԻՆ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄԸ<br />


ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱՑԻՆ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄԸ

  • 26-03-2008 19:26:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի քաղաքացին մեղադրվում է Կապիտոլիումի շենքի մոտ ահաբեկչական գործողություն կատարելու փորձի մեջ: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ամերիկյան Վիրջինիայի նահանգի Ռապիդան քաղաքի 38-ամյա բնակիչ Մայքլ Գորբին ձերբակալվել է 2008 թվականի հունվարի 18-ին Կապիտաոլիումի շենքի շրջակայքում: Նրա մոտ հայտնաբերվել էր լիցքավորված ատրճանակ եւ սառը զենք, իսկ ավելի ուշ պարզվել էր, որ բեռնատարում, որը Գորբին կայանել էր մոտակայքում, պայթուցիկ է եղել: Մեղադրական եզրակացության համաձայն, Գորբիին առաջադրվել էր պայթյուն նախապատրաստելու մեղադրանք: Գորբին ժխտում է իր մեղքը` հայտարարելով, որ ինքը Կապիտոլիումի շենքի մոտ է հայտնվել միայն այն պատճառով, որ այնտեղ հանդիպում էր իրեն նշանակված: Կալանավորման պահից նա գտնվում է բանտում: Գործի քննությունը նշանակված է ապրիլի 21-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play