ՊԵՆՏԱԳՈՆԸ ՍԽԱԼՄԱՄԲ ՏԱՅՎԱՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԻ<br /> ԷԼԵԿՏՐԱԲՌՆԿԻՉՆԵՐ<br />


ՊԵՆՏԱԳՈՆԸ ՍԽԱԼՄԱՄԲ ՏԱՅՎԱՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԻ
ԷԼԵԿՏՐԱԲՌՆԿԻՉՆԵՐ

  • 26-03-2008 18:21:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պենտագոնը խոստովանել է, որ սխալմամբ Տայվան է ուղարկել «Մինիթմեն» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների էլեկտրական բռնկիչներ: Ինչպես նշել է ԱՄՆ-ի ՌՕՈՒ նախարար Մայքլ Ուիննը, չորս բռնկիչներ, որոնք ՄԲՀ ցռուկային շրջահոսիչների բաղադրամասեր են, վերադարձվել են ԱՄՆ: Դրանք կղզի էին ուղարկվել ուղղաթիռների կուտակիչային մարտկոցների փոխարեն: Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը կարգադրել է ներքին հետաքննություն անցկացնել: Սա երկրորդ միջադեպն է կես տարում Միացյալ Նահանգների միջուկային զինանոցին առնչվող: Դիտորդների կարծիքով, ԱՄՆ-ին սպառնում են միջուկային զենքի տարածման լուրջ մեղադրանքներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play