ԻՐԱՔՈՒՄ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ<br /> ԴԻՎԱՆԱԳԵՏ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ
ԴԻՎԱՆԱԳԵՏ

  • 26-03-2008 18:20:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադում ամերիկյան դեսպանության աշխատակիցը վախճանվել է «Կանաչ գոտու» հրթիռակոծության հետեւանքով ստացած վերքերից, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի դեսպանությունում, 56-ամյա դիվանագետ Պոլ Կոնվերսը ֆինանսական վերլուծաբան էր: Անցած կիրակի Բաղդադի «Կանաչ գոտին», հատուկ պահպանվող տարածք, որտեղ տեղավորված են կառավարական հաստատություններն ու դեսպանատները, երկու անգամ ենթարկվել էր հրթիռակոծության: Նախընթաց նման միջադեպերի պատասխանատվությունը Իրաքի ամերիկյան զինվորական հրամանատարությունը դրել էր «Մահդիի բանակ» շիա արմատական խմբավորման վրա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play