ԲԱՂԴԱԴՈՒՄ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ

  • 26-03-2008 17:38:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անհայտ գրոհայինների կողմից այսօր Բաղդադում գնդակոծվել է ԱՄՆ-ի դեսպանությունը: Ինչպես հայտնել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը, մի քանի հրթիռ կամ ականանետային արկեր են պայթել նրա տարածքում, որ գտնվում է խստորեն պահպանվող «կանաչ գոտու» սահմաններում: ԱՄՆ-ի երեք քաղաքացիներ ծանր վիրավորվել են: Նշվում է նաեւ, որ առնվազն 14 մարդ զոհվել է, եւս 140-ը վիրավորվել Բաղդադի Մադինաթ-Սադր շիաների թաղամասում բռնկած բախումների ընթացքում: Մարտական գործողություններին մասնակցում են ամերիկյան զորքերը: Նրանց կորուստների մասին տվյալներ չկան: Բասրայից ստացվող հաղորդումների համաձայն, այնտեղ շարունակվում են բախումները կառավարական ուժերի եւ «Մահդիի բանակ» շիա խմբավորման զինյալների միջեւ: Բախումների ընթացքում զոհվել է 50 մարդ, եւս 200-ը վիրավորվել: Իրաքի անվտանգության ուժերը Բասրայում գրոհում են «Մահդիի բանակ» խմբավորման գրոհայինների դիրքերը, որ գլխավորում է շիա արմատական իմամ Մուքթադա աս-Սադրը: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին Բասրայի գրոհայիններին հրահանգել է 72 ժամվա ընթացքում վայր դնել զենքը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play