ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՅԿՈՏԻ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ<br />


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՅԿՈՏԻ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

  • 25-03-2008 16:55:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պոտտերինգը չի բացառել Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորությունը Եվրամիության կողմից, եթե Չինաստանի իշխանությունները չկարգավորեն Տիբեթի հուզումների հետ կապված լարված իրադրությունը: «Եթե փոխզիջման ուղղությամբ ազդանշաններ չլինեն, ես արդարացված եմ համարում բոյկոտի միջոցները»,- ասել է նա գերմանական Bild am Sonntag թերթին: «Մենք չպետք է բացառենք Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորությունը: Մենք ուզում ենք, որպեսզի դրանք լինեն հաջող, բայց ոչ տիբեթցիների մշակութային ցեղասպանության գնով»,- ավելացրել է Պոտտերինգը: Լհասայում մարտի 10-ին հուզումներ սկսվեցին Տիբեթի մայրաքաղաքում ապստամբության 49-րդ տարելիցին նվիրված ցույցերի ժամանակ, որն ավարտվել էր Դալայ-լամայի արտաքսմամբ: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել են առնվազն 18 խաղաղ բնակիչներ եւ մեկ ոստիկան: Դալայ-լամայի կողմնակիցները հաղորդել են նվազագույնը 100 մարդու մահվան մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play