ՀԻՆԳ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ ՍՈՄԱԼԻԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ<br />


ՀԻՆԳ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ ՍՈՄԱԼԻԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

  • 25-03-2008 15:54:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՈ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հինգ մարդ է զոհվել Մոգադիշոյում իսլամիստ զինյալների հետ ոստիկանության բախումների ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Սոմալիի մայրաքաղաքի հյուսիսում ապստամբները դարան են սարքել ոստիկանների համար: Սկսված փոխհրաձգության հետեւանքով սպանվել է անվտանգության մարմինների երեք ներկայացուցիչ: Դրանից բացի, զոհվել է ոչ հեռու գտնվող հիվանդանոցում աշխատող բժիշկը: Մայրաքաղաքի հարավում մեկ այլ նույնանման միջադեպում զոհվել է երկու տարեկան մի տղա եւ ծանր վիրավորվել նրա մայրը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play