«ՀԶԲՈԼԼԱՀԻ» ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ<br />


«ՀԶԲՈԼԼԱՀԻ» ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ

  • 25-03-2008 15:52:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման ռազմական թեւի ղեկավար Իմադ Մուգնիային սպանողները անպատճառ կպատժվեն, իր կողմնակիցներին հավաստիացրել է այդ կազմակերպության առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Ով էլ լինի մեր մարտիրոսին սպանողը, նա պետք է պատժվի եւ կպատժվի: Մենք կընտրենք պատժի տեղն ու ժամանակը»,- հայտարարել է նա: «Հզբոլլահի» առաջնորդը հայտարարել է նաեւ, որ Իսրայելը հազիվ թե համարձակվի նոր պատերազմ սկսել Լիբանանի դեմ: Իսկ եթե նա դիմի դրան, ապա նրա համար դա չի լինի «զբոսախնջույք», նշել է Նասրալլան: «Հասարակ բան չէ դա` Ամերիկայի համար պատերազմ սկսել Իրանի դեմ կամ Իսրայելի համար պատերազմ սկսել Սիրիայի կամ Լիբանանի դեմ»,- ասել է Նասրալլան` ավելացնելով, որ պատերազմը «թանկ կնստի Իսրայելին, որովհետեւ Լիբանանում առկա է ուժ, կամք եւ ուսումնավարժ դիմադրություն»: Հիշեցնենք, որ Մուգնիան զոհվել է փետրվարի սկզբին Դամասկովում իր մեքենայի պայթյունի ժամանակ: «Հզբոլլահը» դրանում մեղադրում է Իսրայելին` սպառնալով պատասխանել նրան «բացահայտ պատերազմով»: Սակայն Իսրայելը այդ ժամանակ ժխտեց իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play