ՈՒԳՈ ՉԱՎԵՍ. ԱՄՆ-Ը ԿՈՍՈՎՈՆ ՃԱՆԱՉԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ<br /> ՀԱՄԱՐ<br />


ՈՒԳՈ ՉԱՎԵՍ. ԱՄՆ-Ը ԿՈՍՈՎՈՆ ՃԱՆԱՉԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ

  • 25-03-2008 15:50:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը նախաձեռնեց Կոսովոյի անկախությունը, որպեսզի թույլ չտա ամրապնդվեն Ռուսաստանի դիրքերը միջազգային ասպարեզում եւ լարվածության նոր օջախ ստեղծվի աշխարհում: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Ըստ Չավեսի, ԱՄՆ-ի քաղաքականությունը միտված է բաժանելու ժողովուրդներին եւ հակամարտություններ բորբոքելու: «Իր նպատակներին հասնելու համար ԱՄՆ-ը նույնիսկ դիմեց այն բանին, որ Կոսովոյի ղեկավար դրեց ահաբեկիչի»,- հայտարարել է նա: Վենեսուելայի նախագահը կարծիք է հայտնել նաեւ, որ Վաշինգտոնը փորձում է Կոսովոյի օրինակով Վենեսուելայից անջատել նավթով առավել հարուստ Սուլիա նահանգը: Փետրվարի վերջին Ուգո Չավեսը հայտարարել էր, որ Վենեսուելան երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը, քանի որ այդ նախադեպը ամերիկյան կայսրության ծրագրի մի մասն է եւ կարող է պատերազմների պատճառ դառնալ աշխարհի տարբեր մասերում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play