ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԻ ՈՐԴԻՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ<br /> ԼՈՆԴՈՆՈՒՄ<br />


ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԻ ՈՐԴԻՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ԼՈՆԴՈՆՈՒՄ

  • 24-03-2008 20:06:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սադամ Հուսեյնի որդի Ուդեյը 2000 թվականին ապրիլին ծրագրել էր իրաքյան ընդդիմության առաջնորդի մահափորձը Լոնդոնում: Ինչպես հաղորդում է բրիտանական «Թայմս» պարբերականը վկայակոչելով Պենտագոնի հաշվետվությունը, Ուդեյը ահաբեկիչների հետ դավադրության մեջ է մտել Իրաքյան ազգային կոնգրեսի ղեկավար Ահմեդ Չալաբիի սպանության նպատակով, որն այդ ժամանակ ապրում էր Մեծ Բրիտանիայում: Ուդեյը սպանության իրականացման ցուցումներ է տվել գրոհայիններին 1999 թվականին: Հրամանի համաձայն, 10 լավագույն գրոհայիններ ամեն գնով պետք է իրականացնեին սպանությունը: Բացահայտման դեպքում, նրանց պարտադրաբար հանձնարարվել է ինքնասպանություն գործել: Սակայն մտադրությունը տապալվել է այն պատճառով, որ խմբավորման ակտիվիստները չեն կարողացել Մեծ Բրիտանիայի վիզաներ ստանալ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play