ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՖԱԹՀ ԵՎ ՀԱՄԱՍ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ<br /> ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ<br />


ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՖԱԹՀ ԵՎ ՀԱՄԱՍ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

  • 24-03-2008 19:31:00   | Եմեն  |  Միջազգային
ՍԱՆԱ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումները ստորագրել են «Սանայի հայտարարագիրը» հաշտարար երկխոսություն սկսելու մասին` Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի նախաձեռնության հիմքի վրա: Այս մասին հայտնել է Եմենի ԱԳՆ ղեկավար Աբու Բաքր ալ-Կուրբին: Ինչպես արդեն հայտարարել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, հակամարտող խմբավորումների ներկայացուցիչների միջեւ առաջին ուղիղ հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին պաղեստինյան տարածքներում: Հաշտության արդյունքը պետք է լինի ազգային միասնության կառավարության ձեւավորումը, որի մեջ կմտնեն պաղեստինյան բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, եւ անվտանգության ուժերի վերստեղծումը ազգային հիմքի վրա, այլ ոչ թե ըստ այս կամ այն խմբակցության պատկանելության:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play