ՖՐԱՆՍԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ<br /> ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԼՐԻՎ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ
ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԼՐԻՎ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • 21-03-2008 19:05:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան կոչ է անում ԱՄՆ-ին եւ Չինաստանին վավերացնել միջուկային փորձարկումների լիակատար արգելման մասին պայմանագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: «Միացյալ Նահանգները միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին այդ պայմանագիրը ստորագրել է 1996 թվականին: Ժամանակն է վավերացնել այն»,- նկատել է նա: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նաեւ կոչ է արել բանակցություններ սկսել փոքր եւ միջին հեռահարության երկիր-երկիր հրթիռների արգելման մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play