ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ<br />


ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

  • 20-03-2008 20:42:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բորիս Բերեզովսկու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ռուսական հատուկ ծառայությունների կողմից իր սպանության նախապատրաստման վերաբերյալ սուտ մատնության մասին: Այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: «Քրեական գործը ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի կողմից հարուցվել է ՌԴ ՔՕ 306-րդ հոդվածի 3-րդ մասով` արհեստականորեն ստեղծված մեղադրանքի ապացույցների հետ զուգորդված կանխավ սուտ մատնության փաստի առթիվ»,- հայտնել է Վլադիմիր Մարկինը: Ըստ նրա, քրեական գործի շրջանակում պատրաստվում է Մեծ Բրիտանիայի իրավասու մարմիններին ուղղված իրավական օգնության մասին հարցապնդում: «Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից իր սպանության նախապատրաստման վերաբերյալ Բերեզովսկու կանխավ սուտ հայտարարության հիման վրա Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի կողմից փախստակ օլիգարխին քաղաքական ապաստան է տրամադրվել այդ երկրի տարածքում»,- հիշեցրել են Քննչական կոմիտեում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play