ՊՐԻՄՈՐԻԵՈՒՄ ԱՂԵՏԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍՈՒ-25 ԳՐՈՀԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ<br />


ՊՐԻՄՈՐԻԵՈՒՄ ԱՂԵՏԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍՈՒ-25 ԳՐՈՀԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ

  • 20-03-2008 16:26:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պրիմորիեում ուսումնական թռիչք իրականացնելու ժամանակ աղետի է ենթարկվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռը: «Ինքնաթիռի օդաչուն զոհվել է, այլ զոհեր եւ ավերածություններ չկան»,- հայտնել է ՌՕՈՒ լրատվության եւ հասարակական կապերի ծառայության պետ գնդապետ Ալեքսանդր Դրոբիշեւսկին: Ըստ նրա, «ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի որոշմամբ Սու-25 ինքնաթիռների թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են»: Նախնական տվյալներով, մարտական հրաձգություն կատարելու ժամանակ չի գործել ավիացիոն տեխնիկան` հանգեցնելով աղետի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play