ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ<br />


ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ

  • 20-03-2008 16:25:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ուսամա բեն Լադենը սպառնալիքներ է տեղացել Եվրոպական միության հասցեին: Ձայնագրության մեջ, որ հրապարակվել է Համացանցում, «համար մեկ ահաբեկիչը» սպառնացել է «դաժանորեն պատժել» ԵՄ-ին վերջինիս անդամ երկրների ԶԼՄ-ների կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարման համար: Ըստ բեն Լադենի, նկարները, որ հայտնվել են Դանիայի եւ ԵՄ մյուս պետությունների մամուլում, մուսուլմանների դեմ Հռոմի պապի արտոնած «խաչակրաց արշավանքի» մի մասն է, հաղորդում է BBC-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play