ՊԱԿԻՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԿԻՆ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԿԻՆ

  • 19-03-2008 18:21:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի Ազգային վեհաժողովի խոսնակ է ընտրվել Ֆեհմիդա Միրզան, որը ներկայացնում է Պակիստանի ժողովրդական կուսակցությունը (ՊԺԿ): Վերջինս մինչեւ իր մահը գլխավորում էր Բենազիր Բհուտտոն, հաղորդում է Associated Press-ը: 51-ամյա Ֆահմիդա Միրզան հաջողակ գործարար կին է եւ արդեն երրորդ անգամ է ընտրվում պակիստանյան խորհրդարան: Պակիստանում խորհրդարանի` Ազգային վեհաժողովի ստորին պալատի համընդհանուր ընտրությունները կայացան փետրվարի 18-ին: Ընտրությունների արդյունքում պատգամավորական տեղերի մեծ մասը բաժին ընկավ երկու խոշորագույն ընդդիմադիր կուսակցություններին` ՊԺԿ-ին եւ նախկին վարչապետ Նավազ Շարիֆի Մուսուլմանական լիգա կուսակցությանը (ՄԼԿ): Իսկ նախագահամետ «Կաիդի Ազամ» մուսուլմանական լիգան ստացավ ընդամենը 42 տեղ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play