ՉԵԽԻԱՆ ՌԴ-ԻՆ ԿԹՈՒՅԼԱՏՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՄՆ-Ի ՀՀՊ<br /> ՕԲՅԵԿՏՈՒՄ<br />


ՉԵԽԻԱՆ ՌԴ-ԻՆ ԿԹՈՒՅԼԱՏՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՄՆ-Ի ՀՀՊ
ՕԲՅԵԿՏՈՒՄ

  • 19-03-2008 16:59:00   | Չեխիա  |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխական տարածքում ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգի ռադիոտեղորոշման կայանի տեղակայման դեպքում ռուս փորձագետները կկարողանան անցկացնել այդ օբյեկտի ստուգումներ: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: Նա նշել է, որ այս ստուգումները կարող են իրականացվել Պրահայի համաձայնությամբ: Չեխական կողմը, իր հերթին, պետք է իրավունք ստանա վերահսկելու նման ՌՏԿ-ները Ռուսաստանում: «Խոսքը մշտական ներկայության մասին չէ, այլ նմանատիպ օբյեկտների երկուստեք ստուգումների հնարավորության: Այդ դեպքում առաջարկվող վերահսկողական մեխանիզմը կբավարարի մեզ»,- նշել է վարչապետը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play