ՏԱՍՆԵՐԵՔ ՄԱՐԴ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ<br /> ՀԵՏԵՎԱՆՔՈՎ<br />


ՏԱՍՆԵՐԵՔ ՄԱՐԴ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

  • 19-03-2008 16:57:00   |   |  Միջազգային
ՊՐԻՇՏԻՆԱ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տասներեք մարդ է վիրավորվել փոխհրաձգության հետեւանքով, որ երեքշաբթի երեկոյան տեղի է ունեցել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնից ոչ հեռու` Դարդանիա թաղամասում: Ոստիկանության տվյալներով, հակամարտության պատճառը եղել է հարաբերությունների պարզումը տեղի քրեական խմբավորումների միջեւ: Իրավակարգի պահապաններին հաջողվել է ձերբակալել չորս անձի փոխհրաձգությանը մասնակցելու կասկածանքով, եւս մեկը հրազենային վերքով ուղարկվել է հիվանդանոց: Կատարվածի հանգամանքները պարզվում են:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play