ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԱՄՆ-ԻՑ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ ՀՀՊ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԱՄՆ-ԻՑ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ ՀՀՊ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • 19-03-2008 16:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը դեռեւս Ռուսաստանին չի տրամադրել նոր գրավոր առաջարկներ ՀՀՊ-ի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը: «Չնայած տված խոստումներին, ԱՄՆ-ը մեզ դեռ չի տրամադրել ՀՀՊ-ի վերաբերյալ նոր գրավոր առաջարկներ»,- նշել է դիվանագետը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը նախորդ օրը Մոսկվայում «երկու գումարած երկու» ձեւաչափով բանակցությունների ընթացքում ռուսական կողմին հավաստիացրել էին, որ նոր գրավոր առաջարկներ կներկայացնեն ՀՀՊ-ի վերաբերյալ մարտի 18-ի երեկոյան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play