«ԲՐԻԳԱԴԱ» ՍԵՐԻԱԼԻ ՌԵԺԻՍՈՐԻ ՈՐԴԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 13 ՏԱՐՎԱ<br /> ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ<br />


«ԲՐԻԳԱԴԱ» ՍԵՐԻԱԼԻ ՌԵԺԻՍՈՐԻ ՈՐԴԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 13 ՏԱՐՎԱ
ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

  • 18-03-2008 19:01:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեւերոդվինսկի քաղաքային դատարանը խիստ ռեժիմի գաղութում 13 տարվա բանտարկության է դատապարտել «Բրիգադա» սերիալի ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովի որդուն: Այս մասին, ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հայտնել է Սեւերոդվինսկի դատախազի օգնական Արսենի Կոռիտովը: 2007 թվականի դեկտեմբերին Լեոնիդ Սիդորովը եւ իր ընկեր Սեմյոնովը հարբած վիճակում ներխուժել են կոմունալ բնակարանի հարեւանների սենյակը, որտեղ այդ պահին գտնվել են երկու տղամարդ եւ կին: Նրանք երկար ծեծել են նրանց, կնոջը նաեւ բռնաբարել, որից հետո նրա վրա շուռ տվել սառնարանը: Ստացած վնասվածքներից կինը վախճանվել է: Դատավճռի հրապարակումից հետո դատապարտվածները հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play