ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԽԱՂԱՂԱՊԱՀԸ<br />


ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԽԱՂԱՂԱՊԱՀԸ

  • 18-03-2008 17:02:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյում Ուկրաինայի խաղաղապահ ստորաբաժանման կազմից իրավապահ մարմինների աշխատակիցը, որ ծանր վիրավորվել էր մարտի 17-ի միջադեպի արդյունքում, գիշերը մահացել է հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ՆԳՆ հասարակության հետ կապերի դեպարտամենտը: Ճշտված տվյալներով, ընդամենը միջադեպի արդյունքում վիրավորվել են միլիցիայի 20 ուկրաինացի աշխատակիցներ, որոնք ներկա պահին գտնվում են հիվանդանոցում: Ուկրաինան կարող է իր խաղաղապահներին ետ կանչել Կոսովոյից: Ինչպես ճեպասուլիսում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Վասիլի Կիրիլիչը, նման որոշում կարող է ընդունվել ՆԳՆ ղեկավար Յուրի Լուցենկոյի կողմից տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար Կոսովո այցելելուց հետո: Մարտի 17-ի առավոտյան կոսովյան Միտրովիցայում բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում վիրավորվել են Ուկրաինայի ՆԳՆ խաղաղարարական հատուկ ստորաբաժանման աշխատողները: Վիրավորվել են նաեւ 22 լեհ խաղաղապահներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play