ՃԱՊՈՆԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՃԱՊՈՆԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

  • 18-03-2008 17:01:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի կառավարությունը մարտի 18-ին որոշում է ընդունել Կոսովոն ճանաչել անկախ պետություն: Կոսովոյի վերաբերյալ այս որոշումը Ճապոնիայի կառավարությունն ընդունել է երկրամասի կողմից այս տարվա փետրվարի 17-ին անկախության հռչակումից գործնականորեն անմիջապես հետո: Սակայն Տոկիոն այդ մասին հայտարարությունը հետաձգել էր` երկյուղելով վնաս հասցնել Սերբիայի եւ Ռուսաստանի հետ իր հարաբերություններին, հաղորդել են ճապոնական ԱԳՆ աղբյուրները: Ներկա դրությամբ Կոսովոյի անկախությունը ճանաչել են 25 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը եւ Եվրոպական միության մի շարք պետություններ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play