ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՄԵՐՁԱՎՈՐ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻՑ<br /> ՄԵԿԻՆ ԲՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ<br />


ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՄԵՐՁԱՎՈՐ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻՑ
ՄԵԿԻՆ ԲՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • 17-03-2008 18:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պենտագոնը հայտարարել է «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին ձերբակալելու մասին, որն օգնել էր Ուսամա բեն Լադենին 2001 թվականին փախչել Աֆղանստանից: Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Ուիտմենը չի ճշտել, թե որտեղ եւ երբ է ձերբակալվել բեն Լադենի մերձավոր օգնականներից Մոհամմադ Ռահիմը: Ըստ Ուիտմենի, Ռահիմը Պենտագոնին է հանձնվել անցած շաբաթվա սկզբին ԿՀՎ աշխատակիցների կողմից եւ այժմ գտնվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Գուանտանամոյի ռազմակայանի հատուկ բանտում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play