ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԵՎ ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍԸ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱ<br />


ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԵՎ ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍԸ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱ

  • 17-03-2008 15:57:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը երկուշաբթի ժամանում են Մոսկվա ռուս գործընկերների` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ քննարկելու միջազգային անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Թեմաների թվում, որոնց մասին խոսք կլինի Մոսկվայի բանակցություններում, հակահրթիռային պաշտպանության հարցերն են, հարձակողական սպառազինությունների կրճատման եւ Եվրոպայի սովորական զինված ուժերի մասին պայմանագրերի ապագան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play