ԵՄ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ<br /> ՍՏԵՂԾՄԱՆԸ<br />


ԵՄ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ
ՍՏԵՂԾՄԱՆԸ

  • 14-03-2008 19:25:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 14 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրյուսելում անցկացվող Եվրամիության գագաթնաժողովը այսօր ըստ էության հավանություն է տվել Միջերկրածովյան դաշինքի ստեղծմանը ԵՄ-ի եւ Միության մեջ չմտնող միջերկրածովյան պետությունների միջեւ: Դրանով իսկ ԵՄ-ն հերթական քայլն արեց իր քաղաքական եւ տնտեսական շահերը Միության արտաքին սահմաններին անմիջականորեն հարեւան տարածաշրջանում առաջ տանելու ուղղությամբ: Դաշինքի պաշտոնական հիմնումը կկայանա հուլիսի 13-ին Փարիզում հանդիսավոր արարողությամբ: Նրա մեջ կմտնեն ԵՄ 27 երկրները եւ միջերկրածովյան 12 պետություններ, ներառյալ Իսրայելը եւ Թուրքիան: Սակայն այսօր Բրյուսելում հաստատված Միջերկրածովյան դաշինքի կառուցվածքը եւ աշխատանքի հայեցակարգային պլանը դեռ էական ճշգրտման կարիք է զգում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play