ՔԱԲՈՒԼՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԻ ԳՐՈՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 6 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ<br />


ՔԱԲՈՒԼՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԻ ԳՐՈՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 6 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

  • 13-03-2008 19:26:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկով լցված ավտոմեքենան` ցանկանալով ոչնչացնել ամերիկացի զինծառայողների զրահամեքենան: Հարձակումն իրականացվել է Քաբուլի օդանավակայանին մոտակա ճանապարհին: Պայթյունի հետեւանքով զոհվել են 6 աֆղան քաղաքացիներ, 20-ից ավելին տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել: Ճանապարհի վրա պայթյունից բռնկվել են մի քանի ավտոմեքենաներ: Ամերիկացիներից ոչ ոք լրջորեն չի տուժել: Այս մասին հայտնել է Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակի ներկայացուցիչ փոխգնդապետ Դեյվիդ Ջոնսոնը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play