ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ<br /> ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ
ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ

  • 13-03-2008 16:56:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ-ԱՎԻՎ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի հատվածի «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման զինյալները այսօր Իսրայելի ուղղությամբ առնվազն 15 հրթիռ են արձակել: Ինչպես ասվում է ծայրահեղականների հայտարարության մեջ, դա վրեժ է չորեքշաբթի Բեթղեհեմում իրենց բարձրաստիճան գործիչ Մուհամմեդ Շահադեի սպանության համար: Ըստ իսրայելական բանակի մամլո ծառայության տվյալների, իսրայելական տարածքում պայթել են մոտ 10 ռեակտիվ արկեր, ոչ ոք չի տուժել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play