ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊ. ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ<br /> ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ Է<br />


ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊ. ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ
ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ Է

  • 13-03-2008 16:54:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբական Կոսովո երկրամասի ինքնիշխանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից, որը միակողմանի կարգով Բելգրադից անկախություն է հռչակել, «նշանակալի չափով բացառություն է»: Դա հաստատել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում կայացած ունկնդրումների ժամանակ իր ելույթում նա ընդունել է, որ ամերիկյան կառավարության տեսանկյունից «անջատողականությանն աջակցելը ամբողջությամբ վերցրած լավ գաղափար չէ»: Միաժամանակ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը հերթական անգամ պնդել է, որ Կոսովոյի իրադրությունը «նախադեպ չի ստեղծում»: Կոսովոն «Միավորված ազգերի կառավարման ներքո «առկախ» վիճակում» պահելը, Բուշի վարչակազմի կարծիքով, ինչպես նա մի անգամ չի ասել նախկինում, «չէր կարող շարունակվել անորոշ երկար»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play