ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ<br />


ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

  • 13-03-2008 16:52:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը այսօր ցրել է խորհրդարանը եւ վաղաժամկետ ընտրություններ նշանակել մայիսի 11-ին: Այս մասին հաղորդել է ՏԱՆՅՈՒԳ գործակալությունը: Կոալիցիոն կառավարությունը վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի գլխավորությամբ, որ երկուշաբթի խոստովանել էր Կոսովոյի եւ եվրաինտեգրացման խնդիրների առնչությամբ ընդհանուր քաղաքականություն վարելու անկարողությունը, պետության ղեկավարին առաջարկել էր համատեղել խորհրդարանական եւ տեղական ընտրությունները եւ դրանք անցկացնել մայիսի 11-ին: Խորհրդարանական ընտրությունները պետք է Սերբիային հնարավորություն ընձեռեն ձեւավորելու նոր կառավարող մեծամասնություն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play