ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ<br /> ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ<br />


ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ
ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

  • 13-03-2008 16:50:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի Բրյուսելում բացվում է Եվրոպական միության հերթական գարնանային գագաթնաժողովը: Երկօրյա գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Կոսովոյի խնդիրը, էներգաանվտանգության, Եվրամիության սոցիալական քաղաքականության հարցերը, ինչպես նաեւ կլիմայի գլոբալ փոփոխման հետեւանքները: ԵՄ 27 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները առաջին անգամ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումից հետո կարծիքներ կփոխանակեն երկրամասի իրադրության եւ այսպես կոչված եվրոպական քաղաքացիական առաքելություն` EULex, ծավալելու Եվրամիության ծրագրերի վերաբերյալ: Գագաթնաժողովում տեղի կունենա նաեւ ԵՄ Լիսաբոնյան ռազմավարության իրականացման ընթացքի եւ նրա նոր փուլի մեկնարկի նախապատրաստության մանրակրկիտ քննարկում: Լիսաբոնյան ռազմավարությունը Եվրամիության հիմնային սոցիալական փաստաթուղթն է, որ սահմանում է այդ կազմակերպության պարտավորությունները ցածր գործազրկության եւ համայնքի անդամ երկրներում բարձր կենսամակարդակի ապահովման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play