ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԳՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ<br />


ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԳՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ

  • 12-03-2008 19:35:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Շարլ Պասկուան չորեքշաբթի Փարիզի դատարանի կողմից դատապարտվել է մեկուկես տարվա պայմանական ազատազրկման: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը` վկայակոչելով «Ֆրանսպրեսին»: 80-ամյա Պասկուան մեղավոր է ճանաչվել նրանում, որ Եվրոխորհրդարանում իր ընտրվելու քարոզարշավի ֆինանսավորման համար օգտագործել է Աննեմաս քաղաքում գտնվող խաղատան վաճառքի արդյունքում ստացված 1,143 մլն եվրոն, որին նա, նախարար եղած ժամանակ, տնտեսական գործունեության արտոնություն էր տվել 1994 թվականին: «Ըստ ամենայնի մենք վերաքննիչ բողոք կներկայացնենք: Պարոն Պասկուան մտադիր է օգտագործել բոլոր իրավական միջոցները, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր արժանապատվությունը պաշտպանելու համար»,- հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Լեֆ Ֆոստերը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play