ԵԳԻՊՏՈՍԻ ԿԱՆԱՅՔ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԱՐՈՐԴ<br /> ԱՇԽԱՏԵԼ<br />


ԵԳԻՊՏՈՍԻ ԿԱՆԱՅՔ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԱՐՈՐԴ
ԱՇԽԱՏԵԼ

  • 12-03-2008 17:56:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսի հասարակական տրանսպորտի վարչությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ որոշել է կանանց վարձել ավտոբուսի վարորդների պաշտոնի համար, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Ինչպես պարզաբանել է վարչության ղեկավար Սալահ Ֆարաղը, պետական ավտոբուսային հավաքակայանները վերջին ժամանակներս կադրերի լուրջ պակաս են զգում: Հասարակական տրանսպորտում կադրային սովի պատճառը շատ վարորդների տեղափոխվելն է մասնավոր տրանսպորտային կամ տուրիստական ֆիրմաներ, որտեղ աշխատավարձը անհամեմատ բարձր է, քան պետական ձեռնարկություններում: Միայն Կահիրում վարորդներ չլինելու պատճառով սովորական երթուղիներ դուրս չեն գալիս մոտ 150 ավտոբուսներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play