ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ԵՏ Է ԿԱՆՉՎԵԼ ՎԱՇԻՆԳՏՈՆ<br />


ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ԵՏ Է ԿԱՆՉՎԵԼ ՎԱՇԻՆԳՏՈՆ

  • 12-03-2008 17:44:00   | Բելոռուս  |  Միջազգային
ՄԻՆՍԿ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը որոշում է ընդունել Բելոռուսիայից ետ կանչել իր դեսպան Քարեն Ստյուարտին «կարճատեւ կոնսուլտացիաների» համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ամերիկացի դիվանագետը այսօր հայտնել է Բելոռուսիայի միավորված ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Քարեն Ստյուարտն ըստ որում կպահպանի Բելոռուսիայում դեսպանի կարգավիճակը, սակայն մի քանի շաբաթ ինտենսիվ կաշխատի Վաշինգտոնում»,- հայտնել է Բելոռուսիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Իգոր Ռինկեւիչը: ԱՄՆ-ում Բելոռուսիայի դեսպան Միխայիլ Խվոստովը մարտի 7-ին ետ էր կանչվել Վաշինգտոնից «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հետ կապված խորհրդակցությունների համար: Բելոռուսիայի ԱԳՆ-ն խորհուրդ էր տվել Բելոռուսիայում ԱՄՆ-ի դեսպանին նույն նպատակով հեռանալ երկրից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play