ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՆԱՏՕ-Ի<br /> ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆԸ<br />


ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՆԱՏՕ-Ի
ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆԸ

  • 12-03-2008 17:18:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ուկրաինան եւ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամությանը հենց հիմա պատրաստ չեն, ինչը նրանք եւս գիտակցում են: Բայց մենք կարող ենք օգնել նրանց նախապատրաստվելու: Ժամանակային շրջանակների որոշումը կլինի Դաշինքի Բուխարեստի գագաթնաժողովի առանցքային հարցը»: Այս մասին ամերիկյան սենատում ունկնդրումների ժամանակ իր ելույթում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Դենիել Ֆրիդը: Ի պատասխան սենատորներից մեկի այն հարցին, թե ինչ են մտածում այդ հաշվով Դաշինքի անդամները, Ֆրիդը նկատել է. «Տարբեր երկրներ տարբեր հայացքներ ունեն, եւ բանավեճը շարունակվում է: Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների հետ»: Ըստ նրա, որոշում ընդունելիս չափանիշը Ուկրաինայի, Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի շահերն են, այլ ոչ թե «դրսի ճնշումը»: Ֆրիդն ընդգծել է, որ «բանավեճերը շարունակվում են, եւ դա հասարակ իրավական հարց չէ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play