ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՅՑՈՎ ԻՐԱՔ Է ԺԱՄԱՆԵԼ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ<br /> ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՅՑՈՎ ԻՐԱՔ Է ԺԱՄԱՆԵԼ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԸ

  • 12-03-2008 17:16:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Դես Բրաունը այսօր չհայտարարված այցով ժամանել է հարավիրաքյան Բասրա քաղաք, որի շրջանում տեղակայված են 4100 բրիտանացի զինծառայողներ: Այս մասին հաղորդել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը` որեւէ ձեւով չմեկնաբանելով այդ այցի նպատակները: Պաշտպանական գերատեսչությունում այս ուղեւորությունը բնութագրել են որպես ընդհանուր այց, սակայն ոչինչ չեն ասել նրա տեւողության վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play