ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 20 ՄԱՐԴՈՒ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 20 ՄԱՐԴՈՒ

  • 11-03-2008 16:25:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում տեղի ունեցած երկու պայթյուններից զոհվածների թիվը հասել է 20-ի, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Տասնվեց մարդ զոհվել է Լահորում հետաքննությունների դաշնային բյուրոյի շենքի անմիջական հարեւանությամբ հզոր պայթյունի հետեւանքով: Շենքի մի մասը փլվել է: Տասնյակ վիրավորներ տեղափոխվել են Լահորի հիվանդանոցները: Նրանցից շատերը գտնվում են ճգնաժամային վիճակում: Հետաքննության նախնական տվյալներով, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ականապատ ավտոմեքենայով ներխուժելով հաստատության տարածքը: Քաղաքի մեկ այլ շրջանում պայթյունի հետեւանքով չորս մարդ է զոհվել, որ իրականացվել է, ինչպես ենթադրում են, երկու մահապարտ ահաբեկիչների կողմից, որոնք ականապատված միկրոավտոբուսով մտել են մասնավոր տան բակը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play