ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԿՈՒԲԱՅԻ ԴԵՄ<br /> ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ<br />


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԿՈՒԲԱՅԻ ԴԵՄ
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ

  • 11-03-2008 16:20:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրամիությունը մտադիր է հրաժարվել Կուբայի հանդեպ պատժամիջոցներից: Այս մասին Կուբա կատարած եռօրյա այցի արդյունքների առնչությամբ հայտարարել է ԵՄ զարգացման հարցերի հանձնակատար Լուիս Միշելը: «Ես համոզված եմ, որ Եվրամիությունը պետք է գտնի ձեւը Կուբայի շուրջ իրադրությունը ապաշրջափակելու եւ տնտեսական ու քաղաքական պատժամիջոցները վերացնելու համար»,- հայտարարել է ԵՄ հանձնակատարը, ավելացնելով, որ ներկա իրավիճակը, երբ ԵՄ-ն կոշտ դիրք է գրավում Կուբայի նկատմամբ, սխալ է: ԵՄ-ն Կուբայի նկատմամբ պատժամիջոցները սահմանել է 2003 թ. հունիսին, այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները 75 մարդու ձերբակալել էին ԱՄՆ-ի հետ համագործակցության եւ պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play