ՋՈՐՋ ԲՈՒՇՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՀՊ-ԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ<br /> ՀԱՐՑՈՒՄ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՀՊ-ԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ
ՀԱՐՑՈՒՄ

  • 11-03-2008 16:16:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը լեհ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների ընթացքում ընդունել է Լեհաստանի պայմանները հակահրթիռային պաշտպանության հարցերի առնչությամբ: «Բանակցություններն ավարտվեցին երեք կարեւոր հայտարարագրերով: Առաջին, ամերիկացիները հայտարարեցին, որ իրենք կստանձնեն քաղաքական բեռը, երկրորդ, Վաշինգտոնը օգնություն խոստացավ լեհական բանակի արդիականացման գործում, երրորդ, անվտանգության հարցերին առնչվող մեր գործունեության մեջ մենք սահմանեցինք փոխադարձության եւ համերաշխության սկզբունքները»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play