«ԱԼ-ՔԱԻԴԱՆ» ՊԱՏԱՆԴ Է ՎԵՐՑՐԵԼ ԵՐԿՈՒ ԱՎՍՏՐԻԱՑԻ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ<br />


«ԱԼ-ՔԱԻԴԱՆ» ՊԱՏԱՆԴ Է ՎԵՐՑՐԵԼ ԵՐԿՈՒ ԱՎՍՏՐԻԱՑԻ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ

  • 11-03-2008 16:15:00   | Կատար  |  Միջազգային
ԴՈՀԱ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը պատանդ է վերցրել երկու ավստրիացի տուրիստների: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, ասվում է «Ալ-Քաիդայի» հյուսիս-աֆրիկյան թեւի ենթադրյալ ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, երկու ավստրիացիները գերեվարվել են Թունիսում փետրվարի 22-ին: Հավաստվում է, որ պատանդները ողջ են եւ իրենց լավ են զգում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play