ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ 16-ՐԴ<br /> ԱՆԳԱՄ<br />


ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ 16-ՐԴ
ԱՆԳԱՄ

  • 10-03-2008 18:56:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի նախագահական ընտրությունները հետաձգվում են արդեն 16-րդ անգամ, այս անգամ մինչեւ մարտի 25-ը, հաղորդում է Reuters գործակալությունը: Լիբանանի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդներից Նաբիհ Բերրին երկուշաբթի հայտարարել է, որ Լիբանանի խորհրդարանի նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի պետության ղեկավարը, մարտի 11-ից հետաձգվում է մինչեւ մարտի 25-ը: Խոր քաղաքական ճգնաժամով համակված երկրում սա արդեն ընտրությունների օրվա 16-րդ հետաձգումն է` սկսած 2007 թվականի սեպտեմբերի 25-ից: Պետության ղեկավարի պաշտոնը Լիբանանում թափուր է մնում անցած տարվա նոյեմբերի 24-ից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play