ԲԻՈՎԱՌԵԼԻՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ<br /> ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՃԵԼ<br />


ԲԻՈՎԱՌԵԼԻՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ
ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՃԵԼ

  • 10-03-2008 18:55:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բիովառելիքի արտադրության պատճառով մթերքների գները կշարունակեն աճել, սակայն ուտելիքը Երկրի բոլոր բնակիչների համար միեւնույն է կարող է չհերիքել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը, Եվրախորհրդարանի հանձնաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Ջոզետ Շիրանը: Նա երկրներին նախազգուշացրել է, որ մթերքների համաշխարհային պաշարները օրեցօր կրճատվում են եւ եթե չդադարեցվի տնտեսումը նավթի ձեռք բերման հաշվին, ապա շուտով շատ ժողովուրդների կարող է սպառնալ սովամահություն: Փորձագետները սննդամթերքի գների սրընթաց աճը ողջ աշխարհով մեկ բացատրում են մի քանի գործոններով: Նախ, զգալի տեմպերով աճում է սննդամթերքի պահանջարկը այնպիսի խոշոր զարգացող երկրների կողմից, ինչպիսին են Չինաստանը եւ Հնդկաստանը: Երկրորդ, էական ազդեցություն է գործում էներգառեսուրսների արժեքի ռեկորդային մեծացումը: Երրորդ, էներգիայի ավանդական աղբյուրների թանկությունը եւ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը մեծացնում է աշխարհի տնտեսությունների հետաքրքրությունը բիովառելիքի արտադրության նկատմամբ, որի համար հումք են ծառայում պարենային ռեսուրսները` եգիպտացորենը, գարին, շաքարը եւ արմավենու յուղը: Նախկինում Միավորված ազգերի կազմակերպության մասնագետները բազմիցս նախազգուշացրել են բիովառելիքի արտադրության վտանգավորության մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play